Երևանում կառավարական համարանիշներով ջիպը անցել է կարմիր լույսի տակով՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
![]() Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեսանյութ է հրապարակել՝ որտեղ երևում է, թե ինչպես է ՀՀ կառավարության հաշվեկշռում հաշվառված «տոյոտա լանդ կռուիզեռ պրադո» մակնիշի ավտոմեքենան Չարենցի փողոցում չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում հանդիպակաց, անցնում կարմիր լույսի տակով, և թե ինչպես են հետիոտնային անցման վրա հրաշքով փրկվում 2 հետիոտներ, որոնցից մեկը՝ մանկասայլակով երեխայի հետ: Դեպքը տեղի է ուենեցել մարտի 13-ին։ «Մինչդեռ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը հայտարարում է, թե մեր թուրը կտրում է՝ ով ուզում է լինի օրինախախտ վարորդը, կհայտնաբերենք, անհրաժեշտության դեպքում էլ «կփռենք ասֆալտին»»,- գրում է ֆոտոլրագրողը՝ շարունակելով․ «Արդյո՞ք այս պարագայում պարեկային ծառայության Երևան քաղաքի գունդը՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, կհայտնաբերի օրինախախտ վարորդին, թե կառաջնորդվեն՝ «դե կառավարական ավտո ա, մեր թուրը չի կտրում»: Իսկ այսօր՝ ապրիլի 3-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակետ հայտնեց, որ պետք է վարորդները ատեստավորվեն: Լավ կլինի, որպեսզի այդ ամենը սկսվի նախարարներին սպասարկող ավտոմեքենաների վարորդներից, քանի որ եղել են բազմաթիվ դեպքեր, որ հենց կառավարական ավտոմեքենաներն են, որ կոպիտ կերպով խախտել են երթևեկության կանոնները»։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
