Չարենցավանում տեղի ունեցած սպանության գործով կա ձերբակալված
402
Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ., 13:42
![]() Հայտնել էինք, որ սպանություն էր տեղի ունեցել Չարենցավանում հայտնի «Գինաց Հոլլ» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող կանաչ գոտում, եղել են նաև վիրավորներ։ Նշվել է, որ սպանվածը Չարենցավան քաղաքի բնակիչ 21-ամյա Ռուբիկ Խանոյանն է, իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։ «Արմենիա սպուտնիկ»-ը մանրամասներ է հայտնել՝ նշելով, որ Չարենցավանում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարության հետևանքով 6 անձ տեղափոխվել է հիվանդանոց, որից 1-ը մահացել է։ Այս մասին լրատվականին հայտնել են ՔԿ-ից: 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանության ու առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածներով, նա ձերբակալվել է: |

Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
144Երեկ, 23:30
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ջիզան նավահանգստին
217Երեկ, 22:25
Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի է հայտնաբերվել
166Երեկ, 21:54
Գերմանիայում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
249Երեկ, 17:01
11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
120Երեկ, 14:06
Ողբերգական դեպք՝ Երևանում
115Երեկ, 10:48
