Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 03 ապրիլի, 2025 թ.

«Փարաքարում վախի մթնոլորտը պետք է արմատախիլ արվի»․ Գոռ Սարիբեկյան

184
Կիրակի, 30 մարտի, 2025 թ., 10:48
«Փարաքարում վախի մթնոլորտը պետք է արմատախիլ արվի»․ Գոռ Սարիբեկյան

Փարաքարի համայնքապետի թեկնածու Գոռ Սարիբեկյանը («Կայունություն» կուսակցություն) քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ Փարաքար համայնքի խնդիրները բաժանում է երկու մասի՝ նյութական և ոչ նյութական․ «Նյութական խնդիրները ենթակառուցվածքներն են։ Ոչ նյութական խնդիրներն են կարևոր, այն փոխըմբռնման միջավայրի ստեղծումը և վախի մթնոլորտը մեր համայնքից արմատախիլ անելն է»,- ասաց Սարիբեկյանը՝ նշելով, որ ինքը բալանսավորող գործոն է։

«Ես չեմ հարում որևէ քաղաքական կամ կլանային ուժի։ Գտնում եմ, որ ընտրություններում որևէ ուժի առավելության դեպքում մեր համայնքում սպանությունները շարունակվելու են, այդ իսկ պատճառով ես միակ այլընտրանքային ուժն եմ, որը մեր համայնքում ապահովելու է բալանսավորված կառավարում»,- ասց նա։

«Փարաքարից վախի մթնոլորտը պետք է արմատախիլ արվի»․ Գոռ Սարիբեկյան