«Հայաստանը չի կարողանա միաժամանակ լինել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ»․ Գալուզին
![]() Հայաստանը չի կարողանա միաժամանակ լինել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ, պետք է որոշի՝ որտեղ ավելի լավ կլինի։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրոմիությանն անդամակցելու՝ երկրի մտադրության մասին օրինագծի ընդունումը։ «Մենք համոզված ենք, որ անհնար է միաժամանակ լինել երկու հակադիր ասոցիացիաներում»,- ասել է Գալուզինը՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։ Գալուզինը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն իրավահավասար պետությունների միություն է, մինչդեռ ԵՄ-ն կառույց է, որտեղ «իշխում է բրյուսելյան չինովնիկների՝ իրականությունից կտրված հակառուսական նարատիվներով թելադրված գավազանի կարգապահությունը»։ «Հույս ունենք, որ հայ հասարակությանը կբացատրվեն ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները և միությունից դուրս գալու հետևանքով կորուստների մասշտաբները»,- ասել է նա։ Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, պատասխանելով եվրոինտեգրման ուղղությամբ Երևանի վերջին քայլերի մասին հարցին, պարզբանել էր, որ ԵՄ-ին հնարավոր անդամակցության դեպքում Հայաստանը ոչ միայն տնտեսական խնդիրների առաջ կկանգնի, այլև ստիպված կլինի միանալ հակառուսական պատժամիջոցներին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
