«Չեմ հայհոյել․ պապիկիս թաղմանն էի շտապում»․ պարեկների կողմից բռնության ենթարկված վարորդ
![]() Պարեկների կողմից ուժի կիրառմամբ մեքենայից իջեցված և բերման ենթարկված վարորդը «ABC media»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել դեպքի մասին: Տեսանյութը համացանցում տարածվել է երեկ, բայց միջադեպը տեղի է ունեցել օրեր առաջ՝ մարտի 31-ին: «Պապիկս է մահացել, թաղման էի շտապում՝ առավոտյան 10։00-ի մոտակայքում։ Մոտ 25 րոպե ճանապարհը փակ էր, չգիտեինք՝ երբ է բացվելու։ Բոլոր վարորդների հետ ես էլ ազդանշան տվեցի, բայց չհայհոյեցի։ Եկան, ինձ տարան։ Հետո իմացա, որ ինչ–որ հյուրերի են ընդունում։ Մի քանի օր է անցել, բայց ավտոմեքենաս ինձ չեն վերադարձնում․ տուգանային հրապարակում է։ Գնում եմ, որ վերցնեմ, չեն տալիս, այստեղից այնտեղ են ուղարկում»,- ABC media-ի հետ զրույցում ասաց օրերս բերման ենթարկված վարորդը։ Հիշեցնենք, որ երեկ միջադեպի մասին պարզաբանում էր տարածել նաև Ներքին գործերի նախարարությունը: «Պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել: Նա բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել» , – ասված է հաղորդագրության մեջ։ |
«Սա տիեզերական անբարոյականույթյուն է, տիեզերական դավաճանություն». Լիլիթ Գալստյան
3320:42«Ազգային պատկերասրահի պատերը քայքայվում են, բակը աղբանոց է դարձել». Էդուարդ Հայրումյան (լուսանկար, տեսանյութ)
5320:24Ռուսաստանում կլինի վերջին 14 տարվա ամենալայնամասշտաբ զորահավաքը
6920:13Թուրքիայում կրկին խոշոր հանրահավաք է (տեսանյութ)
7919:36«Պատերազմը կավարտվի մայիսի վերջին, տեղի կունանա ամբողջական զրոյացում». Յուլիա Տիմոշենկո
12119:09«Այս հասարակության մեջ ամենամեծ ախտը Սերժի կողքին կանգնելն է». Արգիշտի Կիվիրյան
9318:54