«Թրամփը կդիմանա՞, թե՞ նրան կգցեն»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան ալիքում գրել է․ «ԱՄՆ-ում Թրամփի դեմ հանրահավաքներ են, մոտ 1600 ակցիա տարբեր քաղաքներում, ըստ մամուլի հաղորդագրության: Նախնական գնահատմամբ, մասնակցում է ընդհանուր առմամբ մոտ 600 հազար մարդ: Իհարկե, ավելի քան 350 միլիոն բնակչության պայմաններում 600 հազար մարդը չնչին ցուցանիշ է, բայց բոլորովին բացառելի չէ, որ խոսք կարող է լինել ձնագնդի էֆեկտով հաշվարկի մասին: Կասկած չկա, որ Թրամփի հակառակորդ տնտեսա-քաղաքական բևեռը, որ արտահայտվում է ոչ միայն ԱՄՆ դեմոկրատներով, այլ նաև ընդհանրապես արևմտյան ձախաուլտրալիբերալ գոբալիստական բևեռով, շարունակելու են և ակտիվացնելու են նրա դեմ պայքար: Թրամփը կդիմանա, թե՞ նրան կգցեն, ռացիոնալ կանխատեսելը շատ բարդ է: Բայց, որ դիմադրությունը լինելու է սուր, անկասկած: Ընդ որում, այդ դիմադրությունը չի լինի մեզանից հեռու: Այն արտահայտվելու է նաև Կովկասում, այդ հարցում չկասկածեք վայրկյան իսկ: Կովկասով արդեն իսկ թերևս անցնում է ներարևմտյան դիմակայության բաժանարար գծերից մեկը: Դա մեծ հաշվով նոր երեւույթ էլ չէ, բայց ունի ակտիվանալու միտումներ: Դրա շատ ուժեղ ազդակ էր նաև Կենտրոնական Ասիա-ԵՄ գագաթնաժողովը, առաջինը ԽՍՀՄ փլուզումից ի վեր: Այդ գագաթնաժողովում շեշտադրվել է նաև Կովկասի դերը: Եվ դարձյալ, ուշադրության արժանացնեմ Եվրոհանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի ելույթում «անխոչընդոտ սահմանների» մասին հայտարարությունը, որ նա արել էր Կենտրոնական Ասիայից մինչեւ Սեւ ծով աշխարհագրությամբ, խոսելով Միջին միջանցքի մասին: Միջին միջանցքի մասին Թրամփի վարչակազմի դիրքորոշումը դեռևս կարծես թե հայտնի չէ: Համենայն դեպս, Կովկասի խաղաղության կարեւորության մասին խոոսել են, բայց առարկայորեն՝ մասնավորապես ճանապարհների մասին, դեռևս ոչ: Հիշեցնեմ, որ նախորդ վարչակազմի պետքարտուղարի տեղակալ Օ Բրայանը 2024-ի ամռաննը հայտարարել էր, որ Միջին միջանցքը ԱՄՆ համար ռազմավարական առաջնահերթություն է: Այդ մասին նա խոսել էր նաև 2023-ի աշնանը: Համաշխարհային առևտրաին պատերազմ նախաձեռնած Թրամփի համար այստեղ կարծես թե չի կարող չլինել առաջնահերթությունների վերանայում, եթե նա վերանայում է առևտրային և քաղաքական հարաբերությունները Եվրոպայի հետ: Բայց, վերանայման սցենարներն էլ իհարկե կարող են լինել տարբեր, կախված իրաղարձությունների զարգացումից ոչ միայն ԱՄՆ-Եվրոպա, այլ նաև ԱՄՆ-Ռուսաստան տիրույթում»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Ոչ ոք հարց չի տա՝ մնացյալ գերիներն ինչո՞ւ չեն օգտվում նման հնարավորությունից». Հովհաննես Ավետիսյան
8503:12«Հասարակության և իշխանության միջև մշակութաբանական հակասությունն այսօր առավել խորքային բնույթ է կրում». Արմեն Հովասափյան
10602:12Ուկրաինան հերքել է Ռուսաստանի հետ հանդիպման մասին տեղեկությունները
15701:01Ռուսաստանը և Ուկրաինան, հնարավոր է, ուղիղ բանակցություններ անցկացնեն
16700:01«ՀԽՍՀ 12-րդ գումարման Գերագույն խորհուրդն ամենալեգիտիմ խորհրդարանն էր». «ՀայաՔվե»
163Երեկ, 17:48«ԱՆԻՖ-ի փողերը Ավինյանը տնօրինել է՝ ինչպես սեփական փողերը. Փաշինյանը «փա՞յ» ունի». Սուրեն Սուրենյանց
147Երեկ, 16:36