Դատարանը մերժել է Էքրեմ Իմամօղլուի փաստաբանների բողոքը
![]() Դատարանը մերժել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբանների բողոքը, որոնք պահանջում էին նրան ազատել կալանքից։ Այս մասին հայտնել է AHaber հեռուստաալիքը։ «Դատարանը գնահատել է փաստաբանների բողոքը, որոնք պահանջում էին ազատ արձակել Իմամօղլուին և İBB Medya-ի տնօրեն Մուրադ Օնգունին և մերժել այն»,- հայտնում է հեռուստաալիքը։ Ավելի վաղ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հայտարարել էր, որ ավելի քան 10 միլիոն ստորագրություն է հավաքել իր կողմնակիցներից՝ արտահերթ նախագահական ընտրությունների և ձերբակալված Էքրեմ Իմամօղլուի ազատ արձակման պահանջով։ Հիշեցնենք, որ Իմամօղլուն մարտի 19-ին բերման էր ենթարկվել կոռուպցիայի կասկածանքով և ոստիկանության ուղեկցությամբ դատարան ներկայացվել։ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը զանգվածային բողոքի ցույցերի առիթ է դարձել Թուրքիայում։ Իմամօղլուն Ստամբուլի քաղաքապետարանը ղեկավարում է 2019 թվականից և այդ պաշտոնում վերընտրվել է 2024 թվականին։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
