Երևան`   +29 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Կիևը փորձում է խաթարել Մոսկվայի և Վաշինգթոնի երկխոսությունը»․ Զախարովա

974
Հինգշաբթի, 03 ապրիլի, 2025 թ., 12:57
«Կիևը փորձում է խաթարել Մոսկվայի և Վաշինգթոնի երկխոսությունը»․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Կիևին մեղադրել է Մոսկվայի և Վաշինգթոնի միջև երկխոսությունը խաթարելու համար ահաբեկչական մեթոդներ կիրառելու մեջ։

«Կիևի ռեժիմը, վերջնականապես կորցնելով ինքնապահպանման և իրականության հետ կապի զգացումը, ամեն գնով փորձում է խաթարել ռուս-ամերիկյան երկխոսությունը՝ հակառակ նրան, որ դեռ վերջերս նրանք հայտարարում էին ամեն գնով հաղթելու, պարտության մատնելու պատրաստակամության մասին», ասել է Զախարովան՝ հավելելով, որ այդ նպատակին հասնելու համար Կիևը «օգտագործում է բացահայտ ահաբեկչական մեթոդներ՝ գրեթե ամեն օր հարվածներ հասցնելով ռուսական էներգետիկ օբյեկտներին»։