««3+3» ձևաչափն օգտագործելով՝ կարող ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնել»․ Մեհդի Սոբհանի
![]() «Իրանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը զսպվածության միջոցով կանցնեն այն ճանապարհը, որն ի վերջո հանգեցնելու է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ «Իմ կարծիքով մեր տարածաշրջանը չի դիմանա որևէ լարվածության։ Հույս ունենք, որ բոլոր կողմերը կպահպանեն այդ սկզբունքները՝ միտված խաղաղությանը և հանգստությանը»,- նշել է Սոբհանին։ Դեսպանը հայտնել է, որ Իրանը կապի մեջ է և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի հետ․ «Մեր քննարկումների ժամանակ կողմերին կոչ ենք անում շարժվել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Իրանը պատրաստ է օգնել, որպեսզի խաղաղությունը պահպանվի, որպեսզի հրադադարը չխախտվի, և կողմերը կարողանան հասնել խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Եվ կարծում եմ, որ այս առումով 3+3-ը բավականին լավ ֆորմատ է։ Օգտագործելով այդ ֆորմատը՝ մենք կարող ենք շարժվել դեպի խաղաղության հաստատում»,- ընդգծել է Մեհդի Սոբհանին։ Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, որ Ադրբեջանը Իսրայելից մեծ քանակությամբ սպառազինություն է ներկրում՝ դեսպանն ասել է․ «Մենք Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունենք, Ադրբեջանը մեր հարևանն է, մենք օգտագործում ենք այն կապերը, որ ունենք Ադրբեջանի հետ, ամեն ինչ անում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Ամեն դեպքում մենք ուշադրությամբ հետևում ենք տարածաշրջանային զարգացումներին»։ |
«Խնածախի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել»․ ՔԿ
1815:12Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին
7214:57«ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ արտահոսք է եղել․ Զելենսկին զայրացած է»․ The Financial Times
6314:49«Երբ կան ակնհայտ ձախողումներ, իշխանությունը սկսում է ավելի բարձր բղավել «իր ասֆալտի» մասին»․ Վահագն Սարոյան
5814:36«Նեթանյահուն ծրագրում է ապրիլի 7-ին հանդիպել Թրամփի հետ»․ #Axios
8514:25«ՆԱՏՕ-ն չի մասնակցի Ուկրաինայի հարցով բանակցություններին»․ Ռյուտե
8314:13