«Սահմանին լարվածությունը Նիկոլ Փաշինյանի սողացող կապիտուլյացիայի հետևանքն է»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակ Ադրբեջանին զիջումներ է անում, հանձնում ինքնիշխան Հայաստանի սահմանամերձ տարածքները։ Ադրբեջանի հետ բանակցությունների անվան տակ տեղի է ունենում Ադրբեջանի պարտադրած պայմանների կատարում։ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Ադրբեջանից կստանա խաղաղության համաձայնագիր կոչվող փաստաթուղթ, որը Չեմբեռլենի նման վեր պարզելով՝ կասի՝ ձեզ խաղաղություն եմ բերել։ Ոչ մի փաստաթուղթ խաղաղություն չի բերում, եթե չունես կայացած պետություն, ճկուն դիվանագիտություն, հզոր բանակ, դաշնակիցներ։ Իլհամ Ալիևն ասում է, որ չի վստահում հայերին, ուզում է խաղաղություն հաստատել ոչ թ Նիկոլ Փաշինյանի, այլ՝ հայ ժողովրդի հետ։ Իրականում նրա նպատակը Հայաստան պետության, հայկական գործոնի վերացումն է։ Սահմանին ստեղծված լարված վիճակը Նիկոլ Փաշւնյանի և իր թիմի սողացող, շարունակական կապիտուլյացիայի հետևանքն է։ Բանակում չծառայածը, ազատամարտին չմասնակցածը չի ուզում հասկանալ, որ աշխարհում հարգում են ուժը, ոչ թե՝ խաղաղություն աղերսողին»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
«Ոչ ոք հարց չի տա՝ մնացյալ գերիներն ինչո՞ւ չեն օգտվում նման հնարավորությունից». Հովհաննես Ավետիսյան
8503:12«Հասարակության և իշխանության միջև մշակութաբանական հակասությունն այսօր առավել խորքային բնույթ է կրում». Արմեն Հովասափյան
10602:12Ուկրաինան հերքել է Ռուսաստանի հետ հանդիպման մասին տեղեկությունները
15701:01Ռուսաստանը և Ուկրաինան, հնարավոր է, ուղիղ բանակցություններ անցկացնեն
16700:01«ՀԽՍՀ 12-րդ գումարման Գերագույն խորհուրդն ամենալեգիտիմ խորհրդարանն էր». «ՀայաՔվե»
163Երեկ, 17:48«ԱՆԻՖ-ի փողերը Ավինյանը տնօրինել է՝ ինչպես սեփական փողերը. Փաշինյանը «փա՞յ» ունի». Սուրեն Սուրենյանց
147Երեկ, 16:36