Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 14 ապրիլի, 2025 թ.

«Փաշինյանի կառավարությունը չունի համարձակություն՝ բարձրաձայնելու, որ Արցախը հայկական պատմական տարածք է»․ Հակոբ Հակոբյան

169
Կիրակի, 06 ապրիլի, 2025 թ., 09:30
«Փաշինյանի կառավարությունը չունի համարձակություն՝ բարձրաձայնելու, որ Արցախը հայկական պատմական տարածք է»․ Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Փաշինյանի կառավարությունը չունի բավարար համարձակություն և ցանկություն բարձրաձայնելու այն փաստը, որ Արցախը համարվում է հայկական պատմական տարածք, և հայ բնակչությունը իրավունք ունի ապրելու այդ տարածքում՝ պահպանելով իր ազգային ինքնությունը։ Սա է միակ պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արցախցիների խնդիրները դիտարկում է բացառապես որպես սոցիալական հարցեր, իսկ դրանց քաղաքական ու ազգային կարևորությունը՝ ուղակիորեն անտեսում է և ներկայացնում «պատերազմի վտանգ»: Հումանիտար հարցերը, իհարկե, կարևոր են, սակայն դրանք չպետք է անտեսեն քաղաքական ու ազգային տեսլականը, որը վերաբերում է Արցախի տարածքային ամբողջականության, նրա պատմական կարգավիճակի և բնակչության ինքնորոշման իրավունքին։ Հայաստանի իշխանությունների նման վարքագիծը ունենալու է բազում հետևանքներ, որոնք վտանգավոր և կործանարար են ոչ միայն Արցախի հայերի, այլ նաև ամբողջ հայ ժողովրդի համար»։

Աղբյուրը`   Հակոբ Հակոբյան