«Նույնիսկ եթե Մարտուն Գրիգորյանը համագործակցի Վարդան Ղուկասյանի հետ, ապա դա երկար կյանք չի ունենա»․ Նաիրի Հոխիկյան
![]() Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Վստահությունը մարդկային հարաբերությունների ամենակարևոր պայմաններից մեկն է։ Եթե չկա վստահություն, չի կարող լինել ոչ ընկերություն, ոչ բարեկամություն, ոչ սեր, ոչ ընտանիք, ոչ մի բան։ Եղածն էլ ձևական ու ժամանակավոր խաբեություն է։ Նույնը նաև քաղաքական հարաբերությունների մեջ է։ Եթե չկա վստահություն միմյանց նկատմամբ, չի կարող լինել, բացառվում է ցանկացած համագործակցություն։ Նայում եմ Գյումրիում տեղի ունեցող գործընթացներին ու հասկանում, որ եթե նույնիսկ Մարտուն Գրիգորյանը վերջապես որոշի համագործակցել Վարդան Ղուկասյանի հետ, ապա դա երկար կյանք չի կարող ունենալ, քանի որ այս երկու գործիչներն ու նրանց թիկունքում կանգնած քաղաքական ուժերն ունեն 0% վստահություն միմյանց նկատմամբ։ Մարտուն Գրիգորյանի ու Վարդան Ղուկասյանի թիմակիցներն ամեն տեսակի մեղքերի մեջ իրար մեղադրում են, ու դրանից հետո դուք հույս ունեք, թե նրանց հնարավոր համագործակցությունը երկար կյանք կունենա՞: Աստվածաշունչն ասում է՝ ավազի վրա կառուցված տունը շուտ է փուլ գալիս։ Նույնկերպ վստահության բացակայությունը նման է ավազի վրա կառուցված տան, որը առաջին իսկ քամուց փլվում է։ Ընտրություններից անմիջապես հետո երկու թեկնածուներ իրենց աջակցությունը հայտնեցին առավել ձայներ հավաքած թեկնածուին, իսկ մեկը, ումից կախված է Գյումրիի ապագան, մտածում է, բանակցում, առևտուր անում' երկրորդ պլան մղելով ՔՊ-ի դեմ պայքարը։ Դա ներքին վստահության բացակայության ապացույց է։ Ես դադարել եմ հույսեր կապել Մարտուն Գրիգորյանի ու Վարդան Ղուկասյանի միավորման հետ, որովհետև հասկանում եմ, որ գործ ունենք ոչ թե հայրենիքի համար մտահոգված ու րոպե առաջ դավաճանական ՔՊ -ական չեկիստներից ազատվելու ցանկության, այլ անցյալից եկող անձնական քինախնդրության, սեփական շահի և փառամոլության հետ, որտեղ չկա վստահություն միմյանց նկատմամբ։ Կարծում եմ, Գյումրիում մոտ ամիսներին արտահերթ ընտրություններ կլինեն, որտեղ ՔՊ -ն իր ոստիկանական բռնություններով մեծամասնություն կկազմի, կամ առանց ընտրության ՔՊ -ն կմեկուսացնի Վարդան Ղուկասյանին ու Մարտուն Գրիգորյանին, և նորից Գյումրիի կառավարումը կվերցնի իր ձեռքը։ Բոլոր դեպքերում ընդդիմադիր այդ երկու թևերի մեջ եղած կասկածները և անվստահությունը օգուտ են միայն թշնամուն։ Ամոթ է»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |
«Խնածախի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել»․ ՔԿ
1815:12Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին
7214:57«ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ արտահոսք է եղել․ Զելենսկին զայրացած է»․ The Financial Times
6314:49«Երբ կան ակնհայտ ձախողումներ, իշխանությունը սկսում է ավելի բարձր բղավել «իր ասֆալտի» մասին»․ Վահագն Սարոյան
5814:36«Նեթանյահուն ծրագրում է ապրիլի 7-ին հանդիպել Թրամփի հետ»․ #Axios
8514:25«ՆԱՏՕ-ն չի մասնակցի Ուկրաինայի հարցով բանակցություններին»․ Ռյուտե
8314:13