Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 30 մարտի, 2025 թ.

«Մարդիկ ասում են՝ դուք գողական եք». Պետրոս Ղազարյանը՝ Վարդան Ղուկասյանին

130
Չորեքշաբթի, 26 մարտի, 2025 թ., 11:42
«Մարդիկ ասում են՝ դուք գողական եք». Պետրոս Ղազարյանը՝ Վարդան Ղուկասյանին

«Ձեր օպոնենտներին ասում եք՝ եկեք գաղութ նստենք, տեսնենք, թե ով լավ տղա դուրս կգա: Մարդիկ ասում են՝ դուք գողական եք: Մարդիկ տենց բարքեր չեն ուզում»,- Հանրայինի եթերում դիմելով Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ ասաց հաղորդավար Պետրոս Ղազարյանը: «Գաղութ, բերդ, լավ տղա, հլը եկեք տենանք... իսկ վատ տղեն ո՞րն ա, մարդը մարդ ա, օրենքի առաջ հավասար ա»,- շարունակեց հաղորդավարը: Ի պատասխան՝ Ղուկասյանն ասաց. «Վատ տղերքը նրանք են, ովքեր ապրում են իրենց համար, «օգնեցեք» բառին սատար չեն լինում, խաբարբզիկ են, վատ ձևով են ապրում»: Ղազարյանի՝ «դրա ու գողականի մեջ ահագին բան կա» դիտարկմանը՝ արձագանքեց. «Այո՛, գողականն այլ բան է: Քաղաքապետը գողական չի կարող լինել: Ընդհանրապես աշխատող մարդը գողականից հեռու է...»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Վարդան Ղուկասյանի հարցազրույցը