«Եկավ, հասավ երկրորդ ընթերցում՝ «ժողովրդի կամարտահայտություն»-ը հանեցին»․ Գեղամ Մանուկյանը՝ ԵՄ անդամակցության նախագծի մասին
![]() ԱԺ-ն քննարկում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։ Կառավարության առաջարկով նախագծի նախաբանի մի մասը՝ «արտահայտելով ՀՀ ժողովրդի կամքը» հատվածը հանվել է։ Անդրադառնալով այս հանգամանքին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց․ «60 հազար քաղաքացիների ստորագրությունը նախագծում որպես ժողովրդի կամարտահայտություն էին ներկայացնում։ Եկավ, հասավ երկրորդ ընթերցում, Կառավարությունը որոշեց, որ էդ 60 հազար ստորագրությունը ժողովրդի կամարտահայտություն չէ, այդ տողը հանեցին, դրեցին մի կողմ։ Սա օրենքի ծաղր է»։ Նշենք, որ նախագծում «Հայաստանն՝ արտահայտելով ժողովրդի կամքը» նախադասությունը խմբագրվել է այսպես՝ «Հայաստանը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայունությունը, հայտարարում է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը»։ |
«Արցախի թեման փակված չէ, քանի դեռ կան մեր հավաքական իրավունքների համար պայքարողներ»․ հայտարարություն
12401:06«ՀՀ-ն կարող է շահել, եթե դառնա ԱՄՆ-Իրան բանակցությունների հարթակ»․ Վարդան Ոսկանյան
9600:3610 օրվա ընթացքում Գազայում մոտ 900 մարդ է զոհվել
12400:19«Որքան ակտիվ է ՀՀ իշխանությունը հրաժարվում իրավունքներից, այնքան մեծանում է Բաքվի նկրտումների փուչիկը»․ Տաթևիկ Հայրապետյան
10600:12«Հրաբխի դադարը գյումրեցին կարող է տալ իր քվեով»․ Արտյոմ Թումանյան
126Երեկ, 23:54«Որպեսզի ընտրություններում հնարավոր լինի հաղթել Նիկոլին, պետք է ժողովրդին գրագետ ընտրություն առաջարկել»․ Վահե Հովհաննիսյան
118Երեկ, 23:48