Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 30 մարտի, 2025 թ.

«Մեր մասով ավելի շատ բան կախված է լինելու Իրան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկայից»․ Սուրեն Սարգսյան

109
Չորեքշաբթի, 26 մարտի, 2025 թ., 10:30
«Մեր մասով ավելի շատ բան կախված է լինելու Իրան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկայից»․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չէի շտապի մեկ հեռախոսազանգով պայմանավորված պնդել, որ ամերիկյան կողմը Հարավային Կովկասում սկսելու է ակտիվություն ցուցաբերել կամ հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրելու միջնորդ լինել: Առավել կարևոր է հետևել այլ հեռախոսազանգերին և զարգացումներին որոնք տեղի են ունենում Պուտինի և Թրամփի միջև, որոնք նոր իրողություններ են ձևավորում աշխարհում: Մեր մասով ավելի շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ հարաբերությունների դինամիկայից, դրանց դրական կամ բացասական զարգացումներից:
Միացյալ Նահանգները բալանսավորող և զսպող գործոն էր հանդիսանում Հարավային Կովկասում իր ներկայությամբ, փափուկ ուժի առկայությամբ, ՆԱՏՕ-ում ծանրակշիռ դերակատարությամբ, Ռուսաստանի հետ մրցակցությամբ: Հիմա բոլոր այս գործոնները չկան և ԱՄՆ-ն նոր գործիքակազմ պետք է մշակի ազդեցության պահպանման և բալանսավորման համար»:

Աղբյուրը`   Սուրեն Սարգսյան