Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ.

«Ատելություն տարածե՞լն է ձեր եվրոպամետ էությունը»․ Քրիստինա Վարդանյանը՝ Անի Խաչատրյանին

164
Երեքշաբթի, 25 մարտի, 2025 թ., 21:42
«Ատելություն տարածե՞լն է ձեր եվրոպամետ էությունը»․ Քրիստինա Վարդանյանը՝ Անի Խաչատրյանին

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետաքրքի՞ր է չէ ստացվում, երբ երեք տարի «Green Green» շարժման՝ ազգությամբ ռուս երևանաբնակ կամավորականները Երևանի քաղաքապետարանի փոխարեն մաքրում էին տասնյակ տարիների կուտակված աղբը, ավագանու եվրոպամետ խմբակցության անդամը «շպիոնաժում» չէր մեղադրում ու փնտրում Հայկ Մարությանի հետ կապերը։ Այսօր նույն մարդիկ, ովքեր մեր երկրի պարկեշտ հարկատուներ են, շատերը ՀՀ քաղաքացիներ, հանկարծ խոսեցին սեփական առողջության և ծառերի սպանդի մասին, դարձան «վնգստացողներ»… Ատելություն տարածե՞լն է ձեր եվրոպամետ էությունը, փաստորեն Երևանից հետո սա՞ եք Գյումրիին առաջարկում… Ձեր երեխաներին եք խեղդամահ անում, ցավում եմ, որ այս պարզ իրականությունը չեք գիտակցում»։