Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 30 մարտի, 2025 թ.

«Կրակում են անմիջապես խաչերի վրա, և օդ են կրակում, էրեխեքը վախում են»․ Խնածախի բնակիչներ

136
Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ., 00:42
«Կրակում են անմիջապես խաչերի վրա, և օդ են կրակում, էրեխեքը վախում են»․ Խնածախի բնակիչներ

««ՆյուԴեյ» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով՝ Խնածախ համայնքի բնակիչները մի քանի օր է՝ ահազանգում են, որ կրակոցների ձայներ են լսվում։

«5 օրից ավել է գիշերները՝ ժամը մեկ կրակոցներ կան, բայց չեմ կարող ասել՝ գյուղի վրա են կրակում թե ոչ, ամպամած էլ է․․․ Կրակում են, մինչև Խոզնավարի թևը։ Կարող է և գյուղի վրա էլ «թխեն»․․․ Կառավարությունը թող սրա մասին էլ մտածի։ Գյուղացիները չեն ուզում լքել գյուղը։ Մեր գյուղապետի հետ գնում ենք պոստերը, բայց դե սենց լավ չի, էրեխեքը վախում են։ Մենք մեծ ենք, հույս ենք տալիս, բայց սենց էլ չի լինի էլի․․․ Խաղաղության մի մասնիկ էլ չեմ տեսնում»,- նշում է Խնածախի բնակիչներից մեկը։

Խնածախի բնակչուհին էլ հավելում է․ «Տարբեր տեղերից կրակում են, ասում են՝ կրակում են անմիջապես խաչերի վրա, և օդ են կրակում, մենք տեսնում ենք»։

Աղբյուրը`   Անի Գևորգյան