«Ադրբեջանի հետ համաձայնության հասնելու հնարավորությունը հավերժ չի լինի»․ Ամիրբեկով
![]() Ադրբեջանական կողմը հայկական կողմին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը եւ նշել, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինելու։ Այս մասին արգենտինական Perfil թերթին տված հարցազրույցում ասել է Բուենոս Այրեսում այցով գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ «Համաձայնության գնալու Հայաստանին դրդող գործոններից մեկն այն գիտակցումն է, որ այս հնարավորությունը հավերժ չի լինի, և սխալ կլինի այն բաց թողնել»,- ասել է Ամիրբեկովը։ Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ այս ամիս ավարտված բանակցությունները ճանապարհ են հարթում հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական կապերի հաստատման համար։ Սակայն դրան հասնելու համար Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, հրաժարվի տարածքային պահանջներից և դուրս բերի օտարերկրյա ուժերը սահմանամերձ տարածքներից։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
