«ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորում չի լինի՝ անգամ ուկրաինական հակամարտության ավարտից հետո»․ Ռյուտե
![]() Անգամ ուկրաինական հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում չի լինի, իրավիճակը կշարունակի լարված մնալ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, փոխանցում է Reuters-ը։ «Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում չի լինի՝ նույնիսկ ուկրաինական հակամարտության ավարտից հետո»,- ասել է ռազմական դաշինքի ղեկավարը։ Միաժամանակ Ռյուտեն հավելել է, որ Մոսկվան իրավունք չունի Հյուսիսատլանտյան դաշինքից պահանջելու հրաժարվել Ռուսաստանի սահմաններին մոտենալուց։ Նրա խոսքով՝ այս հարցը կապ չունի Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների հետ և առանձին թեմա է։ Ավելի վաղ Ռյուտեն հայտարարել էր, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին՝ զինված հակամարտությունը դադարեցնելու նպատակով խաղաղ բանակցությունների ավարտից հետո։ Նա հավելել է, որ խոսքը կարճաժամկետ հեռանկարի մասին է, սակայն ապագայում Կիևի անդամակցության շուրջ իրավիճակը կարող է փոխվել։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
