«Դեռ վաղ է դիտարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեղարկելու հարցը»․ Մակրոն
![]() Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, BBC-ի փոխանցմամբ, հայտարարել է, որ դեռ վաղ է դիտարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու հարցը, որոնք սահմանվել էին Ուկրաինայի վրա լայնամասշտաբ հարձակումից հետո։ «Մենք չենք պատրաստվում չեղարկել պատժամիջոցները, դեռևս շատ վաղ է խոսել այդ մասին: Վերջին հաշվով, պատժամիջոցները բացառապես կախված են միջազգային իրավունքին հետևելու՝ Ռուսաստանի ընտրությունից»,- ասել է Մակրոնը՝ Փարիզում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո: Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին նորանոր պայմաններ առաջադրելու և հրադադարի առաջարկներին չարձագանքելու մեջ։ «Ուկրաինան ԱՄՆ-ին հստակորեն հայտնել է իր համաձայնությունը 30-օրյա ամբողջական և անվերապահ հրադադարի հարցում՝ չնայած այն հանգամանքին, որ նա ագրեսիայի զոհ է դարձել»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։ «Մենք ակնկալում ենք նույն պարտավորությունը Ռուսաստանից», հավելել է նա։ Մակրոնը նաև հայտարարել է, որ Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի մոտ 2 միլիարդ եվրոյի լրացուցիչ ռազմական օգնություն: Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, հայտնել է, որ լուրջ որոշումներ է ակնկալում հինգշաբթի Փարիզում Ուկրաինային աջակցող կոալիցիայի գագաթնաժողովից, որին, բացի Մակրոնից, կմասնակցեն նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ «Այժմ, իհարկե, ժամանակը չէ մեղմելու Ռուսաստանի վրա ճնշումը կամ թուլացնելու մեր միասնությունը հանուն խաղաղության»,- ասել է Զելենսկին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
