«Լրագրողներն ԱԺ-ում անպաշտպան են». Ժաննա Ալեքսանյան
![]() Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեկ շաբաթում երկու միջադեպ լրագրողների դեմ։ Այսօրվա լրագրողների օրինական բողոքի ակցիան, որն ուղղված էր սրան նախորդող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ Անդրանիկ Քոչարյանի վարքագծի դեմ, բիրտ ձևով կասեցվեց անվտանգության աշխատակիցների կողմից, լրագրողների ձեռքից խլեցին պաստառը, որի վրա գրված էր «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրիր»։ Սա ցույց է տալիս, թե ինչ անպաշտպան են լրագրողներն ԱԺ-ում։ Երբ ուզեն անվտանգության աշխատակիցներին բաց կթողնեն լրագրողների վրա, կքաշքշեն, կնսեմացնեն, հետո կհայտնվի Ալեն Սիմոնյանը՝ իբր այս ամեն ինչից անտեղյակ։ Հենց սա է Ալեն Սիմոնյանի տարերքը, իշխանության չարաշահում և անպատասխանատվություն։ Միջադեպի պահին ԱԺ-ում էր Նիկոլ Փաշինյանը և ոչ մի արձագանք։ Անպատժելի պաշտոնյաներ և անպաշտպան լրագրողներ։ Ինչպե՞ս պաշտպանվեն լրագրողները»: Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |
«Ինչի չի՞ երևում, որ խորթ երեխու պես եք նայում ղարաբաղցիներին»․ Սամվել Բաբայան (տեսանյութ)
4909:00Սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
5808:30«Փարաքարի մի քանի ընտրատեղամասերի առջև ոստիկանական ուժերի կուտակումներ են»․«ՀայաՔվե»
9108:24«Քվեարկության գաղտնիությունը խախտելը պատժվում է ազատազրկմամբ»․ Ռոբերտ Հայրապետյան
21203:06«Արցախցիներին տրվող գումարները Հայաստանում են շրջանառվում». Անուշ Շահրամանյան
20300:36«7-օրյա ժամկետում մեր պահանջագրին կտրվի պատասխան». Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
261Երեկ, 22:42