«Պետք է բացառել ընդդիմադիր ձայների փոշիացումները»․ Գոհար Մելոյան
172
Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ., 12:30
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկվա Գյումրու ավագանու ընտրություններից մի քանի կարևոր արձանագրում․ -Եթե ընդդիմությունը չի միավորվում և ընտրություններից առաջ որոշում է առանձին-առանձին մասնակցել, ապա վարքագծային առաջնային կանոնը պետք է լինի «բացառապես իշխանության վրա կենտրոնանալու» սկզբունքը: Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը պետք է զերծ մնան միմյանց քննադատելու- քարկոծելու նախկին պրակտիկայից: Դա ծայրահեղ վնասակար է և ջուր է լցնում գործող իշխանության ջրաղացին: -Պետք է բացառել ընդդիմադիր ձայների փոշիացումները: Ճիշտ է՝ Գյումրիում չորս ընդդիմադիր ուժ կարողացավ հաղթահարել անցողիկ շեմ և հաղթել իշխանությանը, սակայն ևս երկու ընդգծված ընդդիմադիր ուժ հանձինս՝ «Ապրելու երկիր» կուսակցության և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության, միասին ունենալով 6.6 տոկոս ձայն՝ չկարողացան անցնել անցողիկ շեմը, ինչի արդյունքում ընդդիմադիր զանգվածի նվազագույնը այդքան ձայներ փոշիացան: Կարծում եմ ապագա ընտրություններին ընդդիմությունը պետք է մասնակցի փոշիացումները նվազագույնի հասցնելու հայեցակարգային մոտեցմամբ: Շատ կարևոր է ընտրության ամբողջ գործընթացի վրա հասարակական պատշաճ վերահսկողությունը, ի դեմ՝ դիտորդական առաքելությունների և ԶԼՄ-ների արդյունավետ և փոխկապակցված աշխատանքի: Երեկ Գյումրիում ցանկացած անաչառ դիտորդական առաքելության, դիտորդի և ԶԼՄ-ի անձնվեր աշխատանքը ՆՎԱԶԵՑՐԵՑ իշխանության հսկայական վարչական ռերուսի ազդեցությունը ընտրական գործընթացի վրա։ Խորին երախտիքս գործընկերներիս։ Այս առիթով վերհիշենք Չարենցի «Պատգամը». «Ո՛վ հայ ժողովուրդ, Քո միակ փրկությունը Քո հավաքական ուժի մեջ է»։