«Եթե իշխանություններն առաջիկա 1-2 ամսում պրոցես չտեսան, կսկսեն վրեժ լուծել»․ Միքայել Աջապահյան
![]() «Գյումրեցին համարձակ քայլ արեց, չպետք է մսխեն և չպետք է գյումրեցուն թողնեն միայնակ»,- «Նյուզ»-ի հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ խոսելով Գյումրիում ՔՊ-ի պարտության և ընդդիմության միասնական հաղթանակի մասին։ Աջապահյանի դիտարկմամբ՝ Գյումրին, այնուամենայնիվ, չի կարող դառնալ ընդդիմության կղզյակ, բարիկադավորել և կենտրոնական իշխանությանը թույլ չտալ մտնել Գյումրի․ «Պետք է համագործակցել, սուբորդինացիան պետք է պահպանվի, այլապես սաբոտաժ են անելու»։ Աջապահյանի խոսքով՝ գյումրեցին վտանգեց սեփական բարեկեցությունը՝ հանուն Հայաստանի, հետևաբար, պետք է սկսել գործընթաց նաև Երևանում․ «Այլապես ՔՊ-ն կհղփանա, ամենայն հավանականությամբ, կսկսի պատժիչ գործողություններ գյումրեցիների նկատմամբ։ Ընդդիմությունը կա՛մ պետք է թողնի, հեռանա, կա՛մ գործ անի: Եթե իշխանություններն առաջիկա 1-2 ամսում պրոցես չտեսան, կսկսեն վրեժ լուծել և հնարավոր է՝ շարքային գյումրեցին գլխին տա, ասի՝ էս ինչ սխալ արեցի, ու իրենք հասնեն իրենց նպատակին»։ |
«Նույն դասարանում մնացած վարչապետը 7 տարի առաջ թռիչքաձև զարգացման խոստումներ էր տալիս»․ Վահան Բաբայան
2315:00«Ստամբուլում ուկրաինական կարգավորումը չի քննարկվում»․ Պեսկով
5114:57Թուրքիայի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում
7414:39«Եթե ՀՀ անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնենք, կկիսվենք հանրության հետ»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8914:06«Լենինի դեմքին ժպիտ էր եկել, որ Գյումրիում կրել է»․ Դավիթ Առուշանյան (տեսանյութ)
7814:00«Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում»․ Տիգրան Դադունց (տեսանյութ)
8113:54