Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Հայաստանին օրական առնվազն 300 դրոնի արտադրություն է պետք»․ Լևոն Բարսեղյան

172
Ուրբաթ, 11 ապրիլի, 2025 թ., 12:12
«Հայաստանին օրական առնվազն 300 դրոնի արտադրություն է պետք»․ Լևոն Բարսեղյան

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դրոնի քիչը չի լինում
Ուկրաինան օրական օդ է հանում տարբեր նշանակության 4-5 հազար դրոն, մեծամասամբ մարտական: Մի տեղ մի տեխնիկա է առաջ գալիս, միանգամից մի քանի դրոն են գրոհում, քացու գցում: Արտադրություն է դրած երկրով մեկ, պատանիներից բռնած էդ գործին են, ագրեսորին հաղթելու համար մսով չեն կռվում, գլխով են կռվում:
Հայաստանին օրական առնվազն 300 դրոնի արտադրություն է պետք՝ զանազան նշանակության: Դա ենթադրում է արտադրական հոսքեր, արտադրողներ, նախագծողներ, կառավարողներ, քողարկում, գաղտնիության ռեժիմներ և այլն»։

Աղբյուրը`   Լևոն Բարսեղյան