Վերջին 3 շաբաթվա ընթացքում կրակոցներ են լսվում նաև Չինար ու Մովսես գյուղերում
![]() Վերջին 3 շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմից կրակոցներ են լսվում նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինար և Մովսես գյուղերում։ Այս մասին հայտնում է «Նյուզ»-ը։ «Գյուղի ուղղությամբ չեն կրակոցները, բայց լսվում են գյուղում։ Գիշերներն են կրակում։ Գարնանը միշտ էլ ակտիվանում են»,- լրատվականի հետ զրույցում ասել է Չինարի բնակիչներից մեկը։ Մովսես գյուղի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանը պատմել է, որ այսօր գիշերն էլ են կրակոցների ձայներ լսվել։ «Վերջին օրերին լսվում են կրակոցների ձայներ, բայց դրանց ուղղությունը հայտնի չէ։ Գյուղի ուղղությամբ չեն կրակում, վնասեր չի կրել գյուղը։ Իրավիճակն էլ հանգիստ է»,- ասել է նա։ ՀՀ ՊՆ-ից «Նյուզ»-ին հայտնել են․ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ, նաև բազմիցս հայտարարել ենք, որ հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով»։ |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
