Իսրայելն ու Թուրքիան Բաքվում համաձայնության չեն եկել
![]() Ադրբեջանում կայացած բանակցությունների ընթացքում Իսրայելն ու Թուրքիան չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայում լարվածությունը կանխելու հարցում, հաղորդում է իսրայելական պետական «Կան» հեռուստաալիքը։ Ըստ լրատվականի՝ բանակցությունները պետք է շարունակվեն հրեական Փեսախի տոնի ավարտից հետո, որն այս տարի կլինի ապրիլի 12-19-ը։ «Կանի» փոխանցմամբ՝ Անկարան իսրայելական պատվիրակությանն Ադրբեջան տեղափոխող Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռին թույլ չի տվել անցնել Թուրքիայի օդային տարածքով, ինչի պատճառով այն ստիպված է եղել թռչել Թուրքիայից արևմուտք՝ Սև ծովի վրայով։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ապրիլի 9-ին հայտարարել էր, որ Անկարան մտադիր չէ Սիրիայի հարցում հակամարտության մեջ մտնել որևէ երկրի, այդ թվում՝ Իսրայելի հետ։ Միևնույն ժամանակ, նա անընդունելի է համարել հրեական պետության գործողությունները Դամասկոսի նկատմամբ, որտեղ Իսրայելի ռազմաօդային ուժերն անընդհատ հարվածներ են հասցնում տարբեր ռազմական թիրախների։ Հիշեցնենք՝ նախօրեին Թուրքիայի և Սիրիայի ներկայացուցիչներն առաջին անգամ հանդիպել են Բաքվում՝ քննարկելու Սիրիայում իսրայելական և թուրքական զորքերի միջև ընդհարումները դադարեցնելու մեխանիզմները։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
