«Սամվել Բաբայանն ինչո՞ւ չեկավ արցախցիներին հանդիպելու»․ հարց՝ Գևորգ Մկրտչյանին
![]() Սամվել Բաբայանը զբաղվածության պատճառով չի եկել հանդիպմանը։ Այս մասին Ազատության հրապարակում արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ հանդիպման ժամանակ հայտնեցին ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամները։ Խմբակցության անդամ Գևորգ Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ ինչո՞ւ Սամվել Բաբայանն այդպես էլ չեկավ արցախցիներին հանդիպելու, պատասխանեց․ «Սամվել Բաբայանը կարող էր գալ, կարող էր չգալ, խմբակցությունն է եղել հրավիրված, մենք ենք եկել»։ Նա հայտնեց նաև, որ խմբակցությունը համակարծիք է միայն արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացրած սոցիալական պահանջների հետ, քաղաքական բնույթի հարցերի առումով կարծիք չհայտնեց։ Դիտարկմանը, թե Սամվել Բաբայանը, օրինակ, պատրա՞ստ է իր մեքենաներից մեկը վաճառի, արցախցիներին օգնի, Գևորգ Մկրտչյանը պատասխանեց․ «Ինքը չունի մեքենաներ, որ վաճառի, ինչո՞ւ եք հարցերն այլ ուղղությամբ տանում»։ |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
