Մեծ Բրիտանիան 590 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
![]() Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 450 միլիոն ֆունտ ստերլինգի (590 միլիոն դոլար) օգնություն: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այս գումարից 350 միլիոն ֆունտ ստերլինգ արդեն ներառվել է այս տարի Կիևի համար նախատեսված ռազմական օգնության ռեկորդային փաթեթում, որը կազմում է 4,5 միլիարդ ֆունտ ստերլինգ։ Ապրիլի 11-ին հայտարարված գումարից 160 միլիոն ֆունտ ստերլինգը կուղղվի «Ուկրաինային նախկինում տրամադրված մեքենաների և սարքավորումների վերանորոգմանն ու պահպանմանը»։ «Այսօրվա փաթեթը ներառում է նաև մերձամարտի համար ռազմական օգնության նոր փաթեթ, ռադարային համակարգերի ֆինանսավորում, հակատանկային ականներ և հարյուր հազարավոր ԱԹՍ-ներ՝ Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի միջոցներով», - ասվում է Մեծ Բրիտանիայի վարչությունում: Միջոցների հատկացման մասին հայտարարությունը համընկնում է Ուկրաինային սպառազինությունների մատակարարման կոնտակտային խմբի հանդիպման հետ, որը տեղի է ունենում Բրյուսելում։ Այն նախագահում են Մեծ Բրիտանիան և Գերմանիան։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
