«Արմեն Մելիքբեկյանը ինքնասիրություն չունի»․ Արթուր Սողոմոնյան
![]() «Հայաստանում ֆուտբոլի վիճակը ահավոր է, այսքան ցածր մակարդակ երբեք չի եղել, այս ամենը այսբերգի երևացող մասն է միայն․․․ պատասխանատուն ֆուտբոլի գործող ղեկավարությունն է»,- «24TV»-ի եթերում ասաց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր, գործարար Արթուր Սողոմոնյանը։ «Արմեն Մելիքբեկյանի նման թույլ ղեկավար չեմ տեսել, այդ մարդը փախչում է պատասխանատվությունից, երկրպագուներին հանդիպելու փոխարեն ոստիկաններ է ուղարկում, որ ձերբակալեն։ Նա ինքնասիրություն չունի, վերջին խաղի ժամանակ ստադիոնում բոլորը գոռում էին՝ «Մելիքբեկյա'ն, հեռացի'ր», բայց նրա պետքը չի»,- ասաց Սողոմոնյանը՝ հավելելով, որ եթե ղեկավարությունը չփոխվի, ֆուտբոլը կամաց-կամաց կմեռնի, իսկ ղեկավարության փոփոխության դեպքում հնարավոր է 3-4 տարում ֆուտբոլը փրկել։ «Հայաստանում խաղերի մեծ մասը պայմանավորված խաղեր են, սեփականատերերը ստավկա են դնում իրենց պարտության վրա, ինադու պարտվում են, որ գումար աշխատեն»,- ասաց Սողոմոնյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
