Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 05 ապրիլի, 2025 թ.

«10 օրից ավելի՝ Ադրբեջանը խախտում է հրադադարը․ մարդկանց վախեցնելով լռեցնում էին»․ Տիգրան Աբրահամյան

163
Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ., 12:24
«10 օրից ավելի՝ Ադրբեջանը խախտում է հրադադարը․ մարդկանց վախեցնելով լռեցնում էին»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը 10 օրից ավելի է ինչ համակարգային առումով խախտում է հրադադարի ռեժիմը՝ վախ, սարսափ և խնդիրներ ստեղծում սահմանամերձ բնակիչների համար, սակայն իշխանությունը կա՛մ լուռ էր, կա՛մ անհեթեթ մեկնաբանություն էր տալիս:
Մարդկանց տեղերում խաբելով, վախեցնելով զգուշացնում էին, որ լռեն, հարցազրույցներ չտան, խնդիրը չբարձրաձայնեն՝ հավաստիացնելով, որ իրենք խաղաղություն են կառուցում:
Ինչպես լինում է նման դեպքերում, թշնամին դառնում է ավելի լկտի ու վտանգավոր, հատկապես որ իրեն ոչ մի ձևով չեն պատասխանում:
Իրադրության լրջությունը նոր միայն ստիպել է իշխանությանը՝ հանրությանը տեղեկացնելու, որ ադրբեջանցիները ոչ միայն կրակում են մարտական դիրքերի, այլ նաև բնակավայրերի ուղղությամբ ու հետևանքն այսօր Խնածախում տեղի ունեցածն է՝ անհերքելի ապացույցներով: