Այն որոշումը, ինչի համար դատախազը մեղադրում է Տարոն Մարգարյանին, Կառավարությունը կայացրել է բազմիցս. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովում այսօր քննվելու է ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, որը վերաբերում է այն հանցանքին, թե Տարոն Մարգարյանը կրթական հաստատությունից տարածք է օտարել, որը չի ծառայել ուսումնական նպատակի: Այսինքն՝ երկու դպրոցի և մեկ մանկապարտեզի տարածքից քաղաքապետը աճուրդով մի մաս է օտարել, որի վաճառքից գոյացած գումարը մտել է քաղաքային բյուջե, բայց շուրջ 7 տարի քննելով այս հարցը՝ հիմա դատախազը եկել է վերաորակավորելու, թե տեղի է ունեցել փողերի լվացում: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 5-ի N 1984-Ա որոշումը, տեղեկացավ, որ «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (անհատույց օգտագործման իրավունքով) տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, համայնք Մեծամոր ք. թիվ 2 հասցեում գտնվող 1811.5 քմ մակերեսով շենքը (նախկին դպրոց), ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.804 հեկտար մակերեսով հողամասը հետ են վերցրել և օտարել դասական աճուրդով։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հասցեում ներկայումս իրականացվում է բազմաբնակարան շենքի կառուցում, և ուսումնական հաստատությանը պատկանող հողատարածքը ամենևին էլ չի ծառայում ուսումնական նպատակի»: Մանրամասները՝ թերթի համարում: ![]() ![]() ![]() |
«Ընդդիմության մեջ լարվածություն չկա․ համաձայնության կգանք». Մարտուն Գրիգորյան (տեսանյութ)
3009:30«Գյումրիի 31/69 տեղամասում վստահված անձանց ու դիտորդների համար նստելու տեղ չկա»․ «ՀայաՔվե» (տեսանյութ)
5909:06«Ղարաբաղյան շարժումը շարունակվելու է, քանի դեռ այդ մարդկանց չես ապահովել տներով ու աշխատանքով»․ Սամվել Բաբայան (տեսանյութ)
7908:48«Տեսանկարահանման կարգի խախտումներ են արձանագրվել»․ ՊԶՄԿ
7408:18Գյումրիում և Փարաքարում ավագանու արտահերթ ընտրություններ են․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9308:06«Վազգենի նմանների կարիքը շատ կա հիմա»․ Մարինե Պետրոսյան
18901:30