«ԱՄՆ-ն չի ստանա Գրենլանդիան»․ Գրենլանդիայի վարչապետ
![]() Գրենլանդիայի նոր վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենն արձագանքել է Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան վերահսկելու վերաբերյալ հայտարարությանը: «Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն կստանա Գրենլանդիան, սակայն ուզում եմ հստակ ընդգծել՝ դա չի լինի։ Մենք ինքներս ենք որոշում մեր ապագան»,- ասել է Նիլսենը։ Շաբաթ օրը NBC-ի հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել էր՝ «Մենք կստանանք Գրենլանդիան,100 տոկոսով»։ Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջ․Դ․ Վենսը, ով ժամանել էր կղզի, հայտարարել էր. «Մեր ուղերձը Դանիային հստակ է՝ դուք լավ չեք հոգ տարել Գրենլանդիայի ժողովրդի համար ու անտեսել եք անվտանգության հարցերը»։ Դանիայի արտգործնախարար Լարս Լյոքե Ռասմուսենը հակադարձել էր. «Մենք բաց ենք քննադատությունների համար, սակայն այն տոնը, որով դրանք ներկայացվում են, մեզ դուր չի գալիս։ Սա այն խոսելաձևը չէ, որով պետք է դիմել մտերիմ դաշնակիցներին, ես Դանիային ու ԱՄՆ-ին դեռևս համարում եմ մոտ դաշնակիցներ»,- ասել է Ռասմուսենը։ |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
