«Հայաստանն իր որոշումներով նպաստել է խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրմանը»․ Շտայնմայեր
![]() Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում շատ կառուցողական դիքորոշմամբ է հանդես եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության հասնելու հարցում։ Այս մասին հայտնել է Գերմանիայի վարչապետ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Ոչինչ այլևս չի խանգարում խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Հայաստանն իր որոշումներով հնարավոր է դարձրել դա»,- նշել է Շտայնմայերը՝ հավելելով, որ Հայաստանի համար հեշտ չի եղել այդ ճանապարհը։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, իր հերթին, ընդգծել է, որ Հայաստանը հետևողական կլինի Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հարցում։ «Դժվարությունները, որոնք կան և կլինեն, հաղթահարելի են։ Ցանկացած հարց կարելի է լուծել բանակցությունների միջոցով։ Պատերազմի, հակամարտության ժամանակն ավարտվել է»,- նշել է ՀՀ նախագահը՝ մեկնաբանելով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ներկա գործընթացը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
