«Խոզնավարում կրկին կրակոցների ձայներ են լսվել»․ բնակիչ
![]() Գիշերը Սյունիքի Խոզնավար գյուղում կրկին կրակոցների ձայներ են լսվել։ Հայտնում է ABC media–ն՝ հղում կատարելով գյուղի բնակիչներից Մարգարիտա Հարությունյանին։ Նա պատմել է, որ կրակոցները եղել են մարտի 26-ի գիշերը՝ ժամը 22:30-ին, կեսգիշերն անց, իսկ մյուս կրակահերթն էլ մարտի 27-ին՝ առավոտյան 4:30-ի մոտակայքում: «Մեծահասակների համար արդեն սովորական է դարձել, հիմնականում գյուղի փոքրներն են վախենում: Գյուղի տղամարդիկ տեսել են, որ երեկոյան ԵՄ դիտորդներն են ժամանել, ասում են՝ ամբողջ գիշեր դիրքերում են անցկացրել»,–պատմել է Մարգարիտա Հարությունյանը:
Բնակիչի խոսքով՝ մարդկանց տներից ու կտուրներից փամփուշտների դատարկ պարկուճներ են գտել, ու տարել գյուղապետարան, թեպետ իրենց էլ են հասել լուրերը, որ ադրբեջանցիները միայն օդ են կրակում: «Այս վիճակն արդեն մի քանի օր է՝ շարունակվում է, նոր բան չէ: Միակ տարբերությունն այն է, որ այս գիշեր մի փոքր կարճ է տևել կրակահերթը»,- մանրամասնել է Մարգարիտա Հարությունյանը: |
«Ինչի չի՞ երևում, որ խորթ երեխու պես եք նայում ղարաբաղցիներին»․ Սամվել Բաբայան (տեսանյութ)
4909:00Սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
5808:30«Փարաքարի մի քանի ընտրատեղամասերի առջև ոստիկանական ուժերի կուտակումներ են»․«ՀայաՔվե»
9108:24«Քվեարկության գաղտնիությունը խախտելը պատժվում է ազատազրկմամբ»․ Ռոբերտ Հայրապետյան
21203:06«Արցախցիներին տրվող գումարները Հայաստանում են շրջանառվում». Անուշ Շահրամանյան
20300:36«7-օրյա ժամկետում մեր պահանջագրին կտրվի պատասխան». Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
261Երեկ, 22:42