Ի՞նչ է կատարվում «Հայաթ պրոջեքթի» և Ռուբեն Մխիթարյանի միջև․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանի եւ «Հայաթ պրոջեքթի» հարաբերությունները լարվել են՝ ընտրությունների հողի վրա: Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել և բենդից, և խմբի հիմնադիր Ռուբեն Մխիթարյանից: «Հայաթ պրոջեքթի» պրոդյուսեր Վահե Կիրակոսյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց մանրամասներ ասել՝ խորհուրդ տալով դիմել Ռուբեն Մխիթարյանին: Ակնհայտորեն չցանկացավ խոսել, թեև խոսելու բան կար: Իսկ Ռ. Մխիթարյանի շտաբից կտրուկ հերքեցին, թե՝ նման բան չկա. «Դուք կարող եք սոցցանցով նայել, տեսնել, որ առաջիկայում բոլոր համերգներն ուժի մեջ են, դրանք պարոն Մխիթարյանն է կազմակերպում, «Հայաթը» բնականոն հունի մեջ է, իսկ քարոզարշավներին՝ ի սկզբանե ասել ենք, որ «Հայաթ պրոջեքթը» չի ընդգրկվելու»։ Ավելի ուշ մեզ հետ կապվեց նաև Ռուբեն Մխիթարյանը և ասաց. «Կատարյալ սուտ է, «Հայաթ պրոջեքթը» պայմանագիր ունի իմ ՍՊԸ-ի հետ, որի տնօրենը ես եմ, շարունակում ենք մեր բնականոն աշխատանքը»: Սակայն մեր աղբյուրն ասում է, որ խոսքը ոչ թե համերգները դադարեցնելու մասին է, այլ այն մասին, որ «Հայաթ պրոջեքթն» ամեն ինչ արել է, որ չառնչվի Գյումրիի ընտրություններին, չմասնակցի Ռուբեն Մխիթարյանի քարոզարշավին, մոտավորապես՝ «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա» տրամաբանությամբ: Բայց հավանաբար, այնուամենայնիվ, ինչ-որ ձևով շոշափվել է բենդի անունը և ապաքաղաքական երգիչ-երաժիշտներին դա դուր չի եկել և բախում է եղել խմբի հիմնադիր տնօրենի հետ: |

«Խնդրում եմ ամեն մեկիդ՝ հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամաս». Սոֆի Մխեյան (տեսանյութ)
16103.06.2026, 23:42
«Այն, ինչ որ կապված է մեր հողուջրի հետ, ինձ համար սուրբ է». Արսեն Սաֆարյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին
17903.06.2026, 22:12
«Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան (տեսանյութ)
50817.05.2026, 09:58
«Եվրոտեսիլ-2026». եզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
27316.05.2026, 23:06
«Եվրոտեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին»․ գոնե ֆուրշետից կօգտվեր»․ Ռուբեն Մխիթարյան
29715.05.2026, 09:42
Հայաստանը չանցավ «Եվրոտեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ
23715.05.2026, 07:54
