«Ձեզ ահավոր ժամանակներ են սպասվում». Աղվան Վարդանյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Աղվան Վարդանյանը: «Ես հիշում եմ, որ Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ն կարգախոս ուներ՝ ասեք, կանենք: Մենք ասում ենք՝ ձեր խոստացածը կատարե՛ք... Տիկին Հերիքնազ Տիգրանյանն ասում է՝ օրենքն ինքնանպատակ է, ոչինչ չի տալիս. ձե՛զ ոչինչ չի տալիս, մեր կենսաթոշակառուներին տալիս է կոնկրետ արդյունք: Ես չեմ բացառում, որ էլի ինչ-որ քայլեր կձեռնարկեք մինչև 2026-ը, որովհետև ձեզ ահավոր ժամանակներ են սպասվում»,- ասաց Վարդանյանը: Հիշեցնենք՝ առաջարկվում է 2026-ի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից: Առաջարկվում է նաև սպառողական զամբյուղների էներգետիկ արժեքը, սննդամթերքի կազմը սահմանելու իրավասությունը վերապահել Կառավարությանը, իսկ որպես հաշվարկի հիմք առաջարկվում է օրենքում կատարել փոփոխություն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ասել է, որ նախագծի ընդունումը նպատակահարմար չէ. Կառավարության հնգամյա ծրագրով սոցիալական ոլորտին առնչվող հանձնառություններն իրականացվում են ըստ պլանավորածի: ՔՊ-ն դեմ կքվեարկի ընդդիմության ներկայացրած նախագծին: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
