«Արդյո՞ք ԵՄ դիտորդները հանդիսանում են ուժ». Պարույր Հովհաննիսյան
![]() «ԵՄ դիտորդների՝ սահմանից հետ քաշվելու սցենարը քննարկելու կարիք, կարծում եմ, դեռ չկա. խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացն այդքան էլ արագ առաջ չի շարժվում: Եթե պայմանագիրը ստորագրվի, վավերացվի, կայուն խաղաղության նշաններ լինեն, կարող ենք քննարկել նոր մանդատ՝ ԵՄ դիտորդների համար. պարտադիր չէ միայն սահմանափակվել սահմանագծով»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը: Հարցին՝ «Երևանը վստա՞հ է, որ Բաքուն չի պահանջելու ԵՄ դիտորդներին առհասարակ հանել ՀՀ-ից», ասաց. «Եթե խոսում ենք երրորդ կողմի ուժերի մասին, արդյո՞ք ԵՄ դիտորդները հանդիսանում են ուժ. սա դիտորդական առաքելություն է»: Մյուս հարցին՝ եթե ԵՄ դիտորդներն «ուժ» չեն, այդ դեպքում ինչո՞ւ ենք համաձայնել այդպիսի ձևակերպման ֆոնին քննարկել դիտորդների հարցը, ասաց՝ դա չենք քննարկում: Լրագրողները հիշեցրին ՀՀ ԱԳ նախարարի խոսքերը, այն է՝ դիտորդները դուրս կգան՝ խաղաղության հաստատման դեպքում: «Խաղաղության հաստատման դեպքում, բնական է, ոչ ուժի, ոչ դիտորդական առաքելության ներկայության կարիք կարող է չլինել»,- արձագանքեց Հովհաննիսյանը: |
«Որ մեկիդ հեռախոսը վերցնեն, 15 հատ քրգործ կարող են հարուցել». Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ականներին
015:48«Ի՜նչ ասես՝ կարան սարքեն, տարածեն». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
2115:42Համացանցում տարածվել է Վարդան Ղուկասյանի հայհոյախառն ձայնագրությունը (տեսանյութ)
4215:30«Վարդապետյան Աննան լրագրողների հետ շփման հարցում ամենավատ պաշտոնյան է»․ Փայլակ Ֆահրադյան
4615:18«Այն բանից հետո, երբ ինձ հեռացրեցիք կուսակցությունից, դուք ամենալավը չեք»․ Հովիկ Աղազարյանը՝ Սիսակ Գաբրիելյանին (տեսանյութ)
4915:06«Երբ սահմանային դիրքերում մառախուղ էր լինում, մարդիկ օդ էին կրակում». Նարեկ Ղահրամանյան (տեսանյութ)
5714:48