Երևան`   +19 °C
Այսօր`   Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ.

«Ռազմավարական ճանապարհի կառուցումը կիսատ է»․ Ոսկան Սարգսյան

115
Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ., 11:18
«Ռազմավարական ճանապարհի կառուցումը կիսատ է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռազմավարական ճանապարհի կառուցումը կիսատ է։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Ո՞ր կազմակերպությունն է իրականացնում Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհի կառուցապատումը։ Ինչքա՞ն է կազմում այդ ճանապարհի շինարարության արժեքը։ Մարտի 19-ի դրությամբ այդ շինարարությունում ինչքա՞ն աշխատանքներ են կատարվել, ե՞րբ է այդ ճանապարհը շահագործման հանձնվելու»։ Մարզպետարանից պատասխանել են․ «2024թ. ՀՀ պետական բյուջեի ծրագրերով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվել են 6.3 կմ երկարությամբ՝ Հ-26, /Մ-4/ - Ենոքավան-Կարմիր գյուղ –Հ-58 կմ0+000-կմ6+300 հանրապետական նշանակության ավտոճանապարհի, հիմնանորոգման աշխատանքները 718 մլն.դրամ արժեքով: Աշխատանքներն ավարտված են։ Աշխատանքներն իրականացրել է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։ Ճանապարհի մնացած հատվածի՝ Ենոքավան-Կարմիր գյուղ վերականգնման ուղղությամբ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը չի հանդիսանում պատվիրատու»: Փաստորեն ռազմավարական նշանակության ճանապարհը կիսատ է, մարզպետարանը պարտավոր էր հայտնել, թե որ կառույցն է ճանապարհի մնացած հատվածի պատվիրատուն։ Ուշագրավ է, որ 6,3 կմ ճանապարհը կառուցել է «նախկինների» հետ ասոցացվող Էդուարդ Բեզոյանի «Ճանապարհ» ՍՊԸ-ն»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան