Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ.

«Տարհանումը հրատապ է․ մարդկանց կյանքը վտանգված է»․ Սոնա Աղեկյան

116
Երկուշաբթի, 24 մարտի, 2025 թ., 10:42
«Տարհանումը հրատապ է․ մարդկանց կյանքը վտանգված է»․ Սոնա Աղեկյան

«Այցելել և տեղում տեսել ենք, թե ինչ անմարդկային պայմաններում են ապրում երկու շենքերի բնակիչները։ Տարհանումը հրատապ խնդիր է։ Մարդկանց կյանքը վտանգված է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով Վարդաշենի 4-րդ կարգի վթարային երկու շենքերին, որոնց բնակիչները քաղաքապետարանի դիմաց ակցիա են իրականացնում՝ պահանջելով իրենց ապահովել տներով։ «Թե՛ կառավարությունը, թե՛ քաղաքային իշխանությունները պարտավոր են անհապաղ լուծել այս մարդկանց խնդիրը։ Այլապես անդառնալի հետևանքների առաջ կարող ենք կանգնել։ Առաջարկում եմ իրենց թանկարժեք ամենագնացներով այցելել Վարդաշեն 6-րդ փողովում գտնվող հանրակացարանային 68ա և 66/1 շենքեր, որից հետո որոշում կայացնեն՝ արդյո՞ք իրենք կարող են ապրել նման պայմաններում»,- ասաց Աղեկյանը։