Խորթ մայրը քանոնով ծեծել է 10-ամյա երեխային․ նա տեղափոխվել է հիվանդանոց
![]() Մարտի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ուսագոտիների, ոտքերի և ճակատային հատվածի սալջարդ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Երևանում գործող խնամքի կնտրոններից մեկից բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 10-ամյա Է․ Խ․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 17-ին Լուկաշինի փողոցի շենքերից մեկի իր բնակարանում երեխայի խորթ մայրը՝ 40-ամյա Լիաննա Օ․-ն, փայտյա քանոնով հարվածներ է հասցրել նրա ձեռքին և ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
