«Նիկոլը կարող է երկար գոյատևել, քանի ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի նմանները կան»․ Հայկ Նահապետյան
![]() «Այն, որ օրվա իշխանությունները կարողանում են իրենց ապօրինությունները անցկացնել, իրենց «տանիքների» շնորհիվ է։ ԱՄՆ դեսպանատունը այդ «տանիքներից» մեկն է»,- ԱՄՆ դեսպանատան մոտ՝ ընդդեմ կենսբանական լաբորատորիաների տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ հիշեցնելով 2024թ․ հունիսի 12-ին ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքը և ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, որով իբրև մեղավորը ցուցարարներն էին։ «Նիկոլը ու նրա նմանները կարող են երկար գոյատևել, քանի ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի նմանները կան»,- ասաց Նահապետյանը՝ նշելով, որ նրա նման դիվանագետները պետք է ՀՀ-ում ճանաչվեն որպես անցանկալի անձ։ Իսկ ակցիայի մասնակից Ալլա Հակոբյանը իր խոսքում հիշեցրեց, որ հունիսի 12-ին ոստիկանության գործողությունների հետևանքով շուրջ 100 քաղաքացի մարմնական վնասվածքներ է ստացել, որ ոստիկանությունը կիրառել է «Զարյա» լուսաձայնային նռնակներ, որոնց կիրառումը թույլատրելի է միայն զինված հանցագործների նկատմամբ՝ բաց տեղանքում։ |
«Այս տարի ապրիլին ՔՊ-ի դրոշը ևս պիտի այրվի». Հովհաննես Իշխանյան
8102:06«Նոր փաստաթուղթ՝ նոր պատերազմ». Արմեն Հովասափյան
8901:06Անկարայի քաղաքապետն արտահերթ նախագահական ընտրությունների կոչ է արել
130Երեկ, 21:49«Հնարավոր է չհամագործակցել, կոալիցիոն փաստաթուղթ չստորագրել, սակայն ապահովել ՔՊ թեկնածուի ընտրությունը». Մեսրոպ Առաքելյան
71Երեկ, 21:00«Սա գեներալնի ռեպետիցիան է Արցախը, Անին, Ղարսը հետ բերելու»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
142Երեկ, 15:30«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, թե ինչ սպառնալիքներ է պարունակում փաստաթուղթը»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
95Երեկ, 15:12