«Այս միջադեպը կարող է ՈւԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների առիթ դառնալ». Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարություն է տարածել
![]() Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ազգերի լիգայի անցումային Վրաստան-Հայաստան խաղից հետո վրացի մի խումբ երկրպագուների դրսևորած սադրիչ վարքագծին հայ երկրպագուների նկատմամբ։ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Շնորհակալություն մեր թիմի հավատարիմ երկրպագուներին, որոնք հրաշալի մթնոլորտ էին ստեղծում «Դինամո Արենայում» կայացած խաղի ամբողջ ընթացքում: Ձեր հսկայական աջակցությունն իսկապես զգացվում էր մարզադաշտում և ավանդաբար մեծ մոտիվացիա էր հաղորդում թիմին, ինչի համար կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ: Սակայն անպայման պետք է նշեմ խաղից հետո տեղի ունեցած միջադեպի մասին, երբ հանդիսատեսի մի փոքր մասը ներխուժեց մարզադաշտ, և տհաճ միջադեպ տեղի ունեցավ ինչպես խաղադաշտում, այնպես էլ հյուրերի թիմի տրիբունաների մոտ: Ցանկանում ենք նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին և մեր գործընկերներին ամենաբարձր մակարդակով ընդունելության համար: Երկու երկրների միջև սերտ մարզական կապերը հաստատվում են նաև ամենահեղինակավոր առաջնություններից մեկի անցկացման Վրաստանի և Հայաստանի համատեղ հայտով: Հույս ունեմ, որ և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը 2029 թվականին կընդունեն ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Ֆուտբոլը միավորում է մեզ և բերում հաջողություն: Հատուկ շնորհակալություն մեր ֆուտբոլային թիմի յուրաքանչյուր անդամի, ամբողջ թիմին և մարզչական շտաբին, որոնք հիանալի նվիրվածություն և տրամադրություն ցուցաբերեցին փլեյ-օֆֆի երկու խաղերում էլ հաղթելու համար»: Աղբյուրը` Լևան Կոբիաշվիլի |

Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
164Երեկ, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
342Երեկ, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
316Երեկ, 14:37
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
11304.11.2026, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
17203.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
36503.11.2026, 18:07
