Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ.

«Փաշինյանի «Իրական Հայաստանը» ադրբեջանական ենթապետությունն է»․ Սուրեն Սուրենյանց

95
Երկուշաբթի, 24 մարտի, 2025 թ., 17:14
«Փաշինյանի «Իրական Հայաստանը» ադրբեջանական ենթապետությունն է»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է Հայաստանի նոր Սահմանադրության «տարածաշրջանային նշանակության» մասին կամ նրա արդարադատության նախարարն ասում է, թե «Հայաստանի նոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղության պայմանագիրը, խաղաղության միտված հարաբերությունները չվտանգող», ակնհայտորեն պարզ է՝ նոր Սահմանադրության ընդունումը բացառապես ադրբեջանական պահանջ է:

Զուգահեռ իրականության մեջ Փաշինյանը զարգացնում է Հայաստանի «ինքնիշխանականության» թեզը:

Փաշինյանի զուգահեռ իրականությունը, ինչպես նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը կեղծ են, որովհետև աշխարհում չեք գտնի ինքնիշխան որևէ երկիր, որի Սահմանադրությունը այլ պետության պարտադրանք լինի:

Փաշինյանի «Իրական Հայաստանը» դեկորատիվ պետության վերածված ադրբեջանական ենթապետությունն է: