Էրդողանը կոչ է անում բոյկոտել Ժողովրդահանրապետական կուսակցությանը
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել բոյկոտել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը, որի անդամ է ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, գրում է Cumhuriyet-ը։ «Մենք տուրք չենք տա ամբիցիոզ քաղաքական գործիչներին, ովքեր խաղում են աշխատավոր ժողովրդի հացի հետ՝ անպատասխանատու հանրահավաքների կոչ անելով: Գլխավոր ընդդիմության ղեկավարը բողոքում է արևմտյան բոլոր լրատվամիջոցներին. այլ դուռ չե՞ք գտնում: Նրանք, ովքեր իրենց երկրից բողոքում են դրսում, թող իմանան, որ կպարտվեն»,- ասել է Էրդողանը: Ավելի վաղ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգուր Օզելը BBC-ին տված հարցազրույցում դժգոհություն էր հայտնել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը լռում է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության մասին։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
