Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 մարտի, 2025 թ.

«Երեք դաշնակցական, երկու ժամկետանց դերասան ու մեկ հոգևորական, սա է իրենց ծավալը»․ Նազելի Բաղդասարյան

142
Երկուշաբթի, 24 մարտի, 2025 թ., 15:30
«Երեք դաշնակցական, երկու ժամկետանց դերասան ու մեկ հոգևորական, սա է իրենց ծավալը»․ Նազելի Բաղդասարյան

«Վիրավորանքներ չեն եղել, մենք մեր քարոզարշավն ենք իրականացրել, իսկ հյուրախաղերով Գյումրի ժամանած հայրենիքի փրկիչները փորձում էին այս անգամ էլ հերթական բեմադրությունն իրականացնել, որը ձախողվեց։ Ես իմ քաղաքում պարզճակատ քայլելու որևէ խնդիր չունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն՝ անդրադառնալով նախօրեին Գյումրիում ՔՊ-ի քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպին, երբ «Սրբազան պայքար»-ի երիտասարդները վանկարկումներով իրենց անվստահությունն էին հայտնում ՔՊ-ին։

Լրագրողի դիտարկմանը, թե կան գյումրեցիներ, որոնք միանում են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ստորագրահավաքին, Բաղդասարյանը պատասխանեց. «Երեք դաշնակցական, երկու ժամկետանց դերասան ու մեկ հոգևորական, սա է իրենց ծավալը․․․ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում և Շիրակի մարզում 68%-ից ավելի ձայն է տարել 21-ին, ոչ պակաս ցուցանիշ կունենանք 2026-ին։ 2025 թվականի մարտի 30-ին մենք գալու ենք վերահաստատենք մեր արժեքները, իսկ 26-ին ևս մեկ անգամ արձանագրելու ենք, թե ինչ բարձր վարկանիշ ունի Գյումրիում ու Շիրակի մարզում իշխող քաղաքական թիմը»։

Մարտի 23-ին Գյումրիում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպը