Երևան`   +29 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Մեծ առաջընթաց է գրանցվել Սաուդյան Արաբիայում». Թրամփ

491
Երեքշաբթի, 25 մարտի, 2025 թ., 23:49
«Մեծ առաջընթաց է գրանցվել Սաուդյան Արաբիայում». Թրամփ

Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մեծ առաջընթաց է գրանցվել Սաուդյան Արաբիայում:

«Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել երկու ճակատներում»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում՝ բացատրելով, որ ինքը խոսում է «Ռուսաստանի և Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի մասին»։ «Մենք կտեսնենք, թե դա ուր կհասնի: Մենք խորը քննարկումներ ենք անցկացնում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, և ես կասեի, որ դրանք լավ են ընթանում»,- ասել է ամերիկացի առաջնորդը: