Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ.

«Իշխանական մեդիան ծածկադմփոց է անում` մեղադրելով ռուսներին». Անի Սամսոնյան

117
Երեքշաբթի, 25 մարտի, 2025 թ., 23:06
«Իշխանական մեդիան ծածկադմփոց է անում` մեղադրելով ռուսներին». Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայկական համայնքը Arte-ից սպասում է բացատրության։
Սա դնում եմ հատուկ այն «մեդիագրագետների» համար, ովքեր տարածում են հետսկանդալյան տեսանյութ և պնդում, որ Arte-ի կողմից ցուցադրված՝ «առանց Հայաստանի» քարտեզի պատմությունը կեղծ է: Պատմությունը իրական է և սկանդալ անելուց հետո այդ հեռուստաընկերությունը փոխել է տեսանյութը:
Իսկ իշխանական մեդիան փորձում է սա ծածկադմփոց անել՝ տարածելով, թե ռուսական շրջանակները իբր տարածում են հակաֆրանսիական տրամադրություններ:
Ուզում եմ հասկանալ իշխանության մոտիվը՝ սա ծածկադմփոց անելու:
Իսկ «умник»-ները, ովքեր իրենց դնում են մեդիագրագետի տեղ ու իշխանական թաքնված քարոզով են զբաղված, լավ կանեն մի հատ էլ իրենք ներողություն խնդրեն հայ հանրությունից:
Որովհետև ես որոշել էի՝ եթե տեղեկատվությունը կեղծ լիներ՝ հաստատ հեռացնելու էի և ներողություն խնդրեի իմ լսարանից: Եթե կարող եք, դուք արեք»:

Աղբյուրը`   Անի Սամսոնյան