Թրամփը խոստովանել է, որ Ռուսաստանը «ժամանակ է ձգում». #Politico
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Ռուսաստանը «ժամանակ է ձգում» և փորձում է հետաձգել Ուկրաինայի հետ լիակատար հրադադարի հասնելը։ Ինչպես գրում է Politico-ն, Թրամփը, միաժամանակ հավելել է՝ դեռ հավատում է, որ Մոսկվան ցանկանում է վերջ դնել պատերազմին։ Նախօրեին ուկրաինական պատերազմի մասին էր խոսել նաև Զելենսկին. «Կարծում եմ, որ ամերիկյան կողմը ռուսների հետ խոսում է տարածքների մասին, մենք մտահոգված ենք, որ հենց ԱՄՆ-ն ազդեցություն ունենա Ռուսաստանի վրա, և ոչ թե հակառակը»,- նշել էր նա: Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ունի բավականաչափ ուժ, գործիքներ և պատժամիջոցներ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ազդելու և պատերազմը դադարեցնելու համար։ Սակայն Կիևը մտահոգված է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են Ուկրաինայի մասին ինչ-որ բան՝ առանց Ուկրաինայի: «Հասկանալի է, որ նրանք բարձրացնում են տարածքների հարցը: Եվ մեզ հետ տարածքների վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել: Նրանք գիտեն, որ դա ցավոտ հարց է»,- հավելել էր Զելենսկին: Ուկրաինայի նախագահն ընդգծել էր, որ ուկրաինական տարածքների հարցը եղել և մնում է ամենաբարդներից մեկը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի գործընթացում։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
