Բաքուն հերքում է Արարատ Միրզոյանի պնդումները
![]() Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն պնդումները, թե Բաքուն հավելյալ պայմաններ է առաջադրում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ «Մարտի 25-ին Իրանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները, թե իբր Ադրբեջանը նոր պայմաններ է առաջ քաշել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալուց հետո, լիովին անհիմն են»,- ասվում է Հաջիզադեի հայտարարության մեջ, որը տարածել է նախարարության մամուլի ծառայությունը։ Նա նշել է, որ Ադրբեջանի նոր պահանջների մասին հայկական կողմի հայտարարություններն «ուղղված են միջազգային հանրությանը մոլորեցնելուն» և ցանկալի արդյունքների չեն հանգեցնի։ «Եթե Հայաստանը շահագրգռված է խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, ապա պետք է անհապաղ բարեփոխի իր սահմանադրությունը և չխուսափի Մինսկի խումբը պաշտոնապես լուծարելու շուրջ համագործակցությունից»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։ Հաջիզադեն ընդգծել է, որ վերջին երկուսուկես տարիների ընթացքում բանակցություններին բարձրացվել է Հայաստանի Սահմանադրության դրույթների բացառման հարցը, որոնք իբրև թե ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական վերացմանը։ Նրա խոսքով, համապատասխան դիրքորոշումը հայկական կողմին հաղորդվել է դեռևս 2023 թվականի մայիսին Վաշինգթոնում կայացած հանդիպման ժամանակ և հայտնի է երրորդ երկրներին։ |
«Որ մեկիդ հեռախոսը վերցնեն, 15 հատ քրգործ կարող են հարուցել». Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ականներին
015:48«Ի՜նչ ասես՝ կարան սարքեն, տարածեն». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
2115:42Համացանցում տարածվել է Վարդան Ղուկասյանի հայհոյախառն ձայնագրությունը (տեսանյութ)
4215:30«Վարդապետյան Աննան լրագրողների հետ շփման հարցում ամենավատ պաշտոնյան է»․ Փայլակ Ֆահրադյան
4615:18«Այն բանից հետո, երբ ինձ հեռացրեցիք կուսակցությունից, դուք ամենալավը չեք»․ Հովիկ Աղազարյանը՝ Սիսակ Գաբրիելյանին (տեսանյութ)
4915:06«Երբ սահմանային դիրքերում մառախուղ էր լինում, մարդիկ օդ էին կրակում». Նարեկ Ղահրամանյան (տեսանյութ)
5714:48