«Էս մարդը օրգազմ ա ապրում ՀՀ պարտություններից»․ Նաիրա Զոհրաբյան
![]() «Արդեն 10 օր է՝ Նիկոլն ավետում է, որ համաձայնագիրը պատրաստ է, բայց Ադրբեջանն ամեն օր նոր նախապայմաններ է առաջարկում… Միայն «конченый идиот»-ը կարող է հավատալ, որ Ադրբեջանը ստորագրելու է խաղաղության համաձայնագիր»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց հասարակական, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։ «Օրերս հետևում է Միլլի մեջլիսի քննարկումներին․ նրանք արդեն որոշել են, որ 350 հազար ադրբեջանցի պետք է «վերաբնակեցվի Արևմտյան Հայաստանում», ավելին՝ այստեղ պետք է ադրբեջանական ոստիկանություն լինի և հիվանդանոցներ․ այսինքն՝ սա ՀՀ սուվերեն տարածքի սահուն կերպով, սողացող զավթում է․․․ Չկա բանակցություն, կա ընդամենը ադրբեջանական օրակարգի սպասարկում»,- նշեց Զոհրաբյանը։ Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական հանցագործություն է կատարել՝ հանձնելով Արցախը և ՀՀ սուվերեն տարածքից բնակավայրեր։ «Նիկո՛լ, կռուտիտներ մի՛ արա, ասա՝ խաղաղության համաձայնագրում կա՞ ռազմագերիների վերադարձի հարց, ադրբեջանական զինուժը հետ քաշվելո՞ւ է ՀՀ սուվերեն տարածքից, արցախցիների վերադարձի կետ կա՞․ չկա․․․ Մեղք է, դա խաղաղության համաձայնագիր մի՛ կոչեք, այն Երրորդ Հանրապետության մահվան վկայականն է լինելու, սև թուղթ»,- նշեց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյան և պատերազմ, կապիտուլյացիա, հակահայկականություն բառերը հոմանիշ են։ «Էս մարդը որտեղ կա, այնտեղ պարտվում ենք։ Տեսաք չէ՝ Վրաստանում մեր ֆուտբոլի թիմի խայտառակ պարտությունը։ Այս մարդը օրգազմ ա ապրում պարտվելուց։ Տպավորություն է, որ ինքն էնքան ա ատում էս երկիրը, որ գերագույն հաճույք ա ստանում պարտություններից․․․ Որ դաշտում էլ լինի՝ պատերազմ, մշակույթ, սպորտ, այս մարդուն հայկական կողմի պարտությունները գերագույն հաճույք են պատճառում։ Մենք խնդիր ունենք բռնելու այս հակահայի ձեռքը»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով՝ մահապարտ ընդդիմություն է պետք․ ոչինչ չանել, նշանակում է կապուչինո խմելով՝ սպասել Հայաստանի մահվանը․ չպետք է դա թույլ տալ։ |
«Որ մեկիդ հեռախոսը վերցնեն, 15 հատ քրգործ կարող են հարուցել». Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ականներին
015:48«Ի՜նչ ասես՝ կարան սարքեն, տարածեն». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
2115:42Համացանցում տարածվել է Վարդան Ղուկասյանի հայհոյախառն ձայնագրությունը (տեսանյութ)
4215:30«Վարդապետյան Աննան լրագրողների հետ շփման հարցում ամենավատ պաշտոնյան է»․ Փայլակ Ֆահրադյան
4615:18«Այն բանից հետո, երբ ինձ հեռացրեցիք կուսակցությունից, դուք ամենալավը չեք»․ Հովիկ Աղազարյանը՝ Սիսակ Գաբրիելյանին (տեսանյութ)
4915:06«Երբ սահմանային դիրքերում մառախուղ էր լինում, մարդիկ օդ էին կրակում». Նարեկ Ղահրամանյան (տեսանյութ)
5714:48